Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Օդանավի խցիկից ցույց են տվել՝ ինչպես են արհեստական անձրևներ առաջացնում Սիբիրում

938
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 23:20
Օդանավի խցիկից ցույց են տվել՝ ինչպես են արհեստական անձրևներ առաջացնում Սիբիրում

Հատուկ զոնդավորող ինքնաթիռ An 26-ը շարունակում է արհեստական անձրևներ առաջացնել Սիբիրի այն վայրերում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները: Այսօր՝ օգոստոսի 1-ին, օդանավն աշխատանք է իրականացրել Իրկուտսկում և Կրասնոյարսկի երկրամասի Էվենկինսկի շրջանում:

Անձրևներ առաջացնելու համար օդաչուները ամպերի ուղղությամբ կրակում են յոդացված արծաթով հրափամփուշտներով: Մինչ այժմ կրակել են շուրջ 100 հրդեհային օջախների ուղղությամբ, առաջացած անձրևները եղել են միջին կամ ուժգին ինտենսիվությամբ: