Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփի որդուն Մոնղոլիայում ձի են նվիրել

1946
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 18:10
Թրամփի որդուն Մոնղոլիայում ձի են նվիրել

Մոնղոլիայի իշխանությունները Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 12-ամյա Բարոն Թրամփին ձին են նվիրել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նվերի մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է մոնղոլ գործընկեր Խալթմաագին Բատուլգայի հետ հանդիպումից առաջ, ով Վաշինգտոն է այցելել։ Թրամփի խոսքով՝ կենդանուն «Victory» են անվանել։ Ներկա պահին ձին Մոնղոլիայում է։
Մոնղոլիայում ձի նվիրելն ավանդույթ է։ Ավելի վաղ, Պաշտպանության նախկին նախարարները և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մոնղոլական իշխանություններից ձի են ստացել։