«Ինչո՞ւ չեք ուզում բացահայտել, պարոնա՛յք». ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» գործը
![]() 2015-ի ամռանը Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրգործը ՀՔԾ-ն կրկին կասեցրել է: «Խոսքի ազատության» պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ի սկզբանե ձևական մոտեցում էր ցուցաբերվում այս գործին, և ակնհայտ էր, որ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չկա։ «Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն կասեցրել էր գործը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» ծայրահեղ վիճահարույց պատճառաբանությամբ։ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկեցին այս որոշումը, և ՀՀ դատախազությունն ապրիլի 15-ին վերացրեց այն ու հանձնարարեց ՀՔԾ-ին վերսկսել նախաքննությունը։ Հիմա այդ ծառայությունը կրկին կասեցնում է գործը։ Կարծես՝ պինգ-պոնգ է խաղում։ Իսկ մենք նույն համառությամբ բողոքարկելու ենք. դատախազություն, եթե պետք լինի՝ դատական ատյաններ, եթե պետք լինի՝ Եվրոպական դատարան… Ինչպես բողոքարկում ենք «Սարի թաղի» գործը կասեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը… Այդ իրադարձությունները մոռանալու բան չեն. երկուսում միասին 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ ֆիզիկական բռնությունների, հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին ոստիկանների կողմից, բազմաթիվ տեսախցիկներ ջարդվեցին, նկարահանված տեսանյութեր ոչնչացվեցին... Ինչո՞ւ չեք ուզում բացահայտել այս ամենը, պարոնայք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Խոսքի ազատության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հիշեցնենք՝ 2015-ի հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով ցրեցին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
