«Եթե, Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել». Մելիտա Հակոբյան
![]() Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց աղբահանության մասին, սակայն փոքր-ինչ այլ համատեքստում: Ըստ նրա՝ քաղաքի սանիտարական վիճակը սարսափելի է, առնետներն արդեն սկսել են ազատ՝ առանց մարդկանցից վախենալու շրջել փողոցներով ու բակային տարածքներով, դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Քանի որ Հայաստանը ժանտախտ հիվանդության էնդեմիկ օջախ է, իսկ հիվանդության տարածողները հենց առնետներն են, ապա եթե հիվանդության դեպքեր արձանագրվեն, դրա բուժման հարցում խնդիրներ ենք ունենալու: «Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենայի ֆակուլտետ: Այսինքն՝ եթե Աստված մի արասցե, ժանտախտի դեպք արձանագրվի, մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել: Չունենք նորավարտ ինֆեկցիոնիստներ, էպիդեմիոլոգներ, հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ: Դրա մասին թող մտածեն»,- ահազանգեց մասնագետը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
