«Սկսեք բոլոր մեքենաների մգազերծումը՝ կառավարականներից սկսած». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գայի պոոտայում գիշերը ժամը 1-ին մահվան ելքով վրաերթ ա, լրահոսում՝ սարսափելի նկարագրություն, չեմ կրկնում: 23 տարեկանը վարել ա, 24 տարեկանին սպանել: Մեքենան՝ BMW, ֆոտոներից երևում ա, որ ապակիները մգեցված են: Գիշերը ժամը 1-ին փողոցի լույսերը անջատած ա, թե միացրած, չգիտեմ. 12-ից հետո շատ տեղերում անջատում են: Բայց եթե միացված էլ ա, էդ պողոտայում, ինչպես շատ տեղեր, էդ լույսերը ծառերի սաղարթն են լուսավորում, որ, երևի, թռչունները ուղղաթիռի տակ չընկեն, իսկ փողոցում՝ ոնց որ մոմի լույս: Մգեցված ապակիները ընդհանրապես ոչինչ ցույց տված չեն լինի: Սպանվածն էլ անցել ա չնախատեսված հատվածով: Բայց խփողի արագությունը շատ մեծ ա եղել՝ դատելով նկարագրությունից: Թե բա՝ պարտադիր տեխասմոտր, թե բա՝ ԱՊՊԱ-ն տեխասմոտրով: Մի հատ սկսեք բոլոր մեքենաների մգազերծումը՝ կառավարականներից սկսած, բացառությամբ վարչապետի և 4-5 այլ պաշտոնյայի՝ անվտանգության հասկանալի նկատառումներից ելնելով: Հետո սկսեք փողոցների պարտադիր պատշաճ գիշերային լուսավորումով, հետո պարտադիր գծանշումներով ու փոսերի վերացումով, և հետո հասեք պարտադիր տեխասմոտրին»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
