««Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնասել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը». Դ. Խաժակյան
![]() Կառավարության դիմաց ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության՝ հուլիսի 31-ին Թբիլիսիում նախատեսված ասուլիսին: «Ընկերությունը պատրաստվում է հարևան պետության մայրաքաղաքում պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ հայ հասարակությունը երկար ժամանակն սպասում է աղբահանության խնդրի լուծման, ոչ թե մեկնաբանությունների, այն էլ՝ Թբիլիսիում: ««Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը: Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու նրա կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում անելն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Կոչ եմ անում ընկերության ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից»: Բանախոսը նշեց, որ մինչ այս պահն ընկերության կողմից որևէ բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել. «Այսքան ժամանակ «Սանիթեք»-ն իր խնդիրները բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել Երևանում... Չեմ կարծում, որ երևանյան աղբամանների պրոբլեմների մասին պետք է խոսել Թբիլիսիում»,- հավելեց Խաժակյանը: Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում: Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն պարզաբանել: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
