Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայում հայց են ներկայացրել ֆինանսական խոշոր բանկերի դեմ

749
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 11:45
Մեծ Բրիտանիայում հայց են ներկայացրել ֆինանսական խոշոր բանկերի դեմ

Մեծ Բրիտանիայում դատի են տվել աշխարհի ամենախոշոր ֆինանսական հաստատություններին։ Մեղադրանքներ են առաջադրվել JMorgan Chase & Co-ի, UBS Group AG-ի, Barclays Plc-ի, Citigroup Inc․-ի և Royal Bank of Scotland Group Plc-ի դեմ. այս մասին գրում է Reuters-ը։
Կոլեկտիվ հայցի հեղինակները կենսաթոշակային հիմնադրամների, հեջ հիմնադրամների ու կորպորացիաների ներկայացուցիչներն են։ Նրանք պնդում են, որ նշված բանկերը մանիպուլյացիայի են ենթարկում տարադրամի փոխարժեքը։