Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր շարքերն օրեցօր ավելանում են». Քոչարյանի աջակիցներ

1390
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 12:00
«Մեր շարքերն օրեցօր ավելանում են». Քոչարյանի աջակիցներ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պնդում են, որ երկրորդ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. լրացել է մեկ տարին՝ ինչ նախկին նախագահը մեղադրյալի կարգավիճակում է:

Մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու:

«Մեր ձեռքն իշխանությունների զարկերակից չենք հեռացնելու: Իրենց կայացրած ցանկացած ապօրինի որոշման և վճռի դեմ պայքարելու ենք՝ դուրս գալով փողոց: Օրվա իշխանութունը չի վայելելու ժողովրդի սերն ու հարգանքը, քանի որ օրեցօր մեր շարքերն ավելանում են: Մեր պայքարը հասնելու է իր բուն նպատակին»,- ասել է ցուցարարներից մեկը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները թիվը մի քանի տասնյակի է հասնում: