Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Կրկին ջրհեղեղ Իրկուտսկում. բնակիչներին տարհանում են

1533
Կիրակի, 28 հուլիսի, 2019 թ., 21:15
Կրկին ջրհեղեղ Իրկուտսկում. բնակիչներին տարհանում են

Իրկուտսկի Տուլուն քաղաքի բնակիչներին կրկին տարհանում են նոր ջրհեղեղի վտանգի պատճառով: Տարհանվում են նաև հարակից բնակավայրերի բնակիչները: Մասնագետները կանխատեսել են, որ հուլիսի 29-ին Օկե, Իյա, Ուդե, Սնեժնայա, Ուտուլիկ, Սոլզան, Խարա-Մուրին, Սլյուդյանկա գետերի ջուրը բարձրանալու է՝ հասնելով ճգնաժամային ցուցանիշի:

Հիշեցնենք, որ Իրկուտսկում ուժգին ջրհեղեղներ տեղի էին ունեցել հունիսի վերջերին, որոնց զոհ էր գնացել առնվազն 25 մարդ: Եվս 11-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղից տուժել էր 11 հազար բնակիչ, 107 բնակավայրերում շինությունների մեկ երրորդը վերականգնման ենթակա չէ: Նախորդ ջրհեղեղի վնասը գնահատվել է շուրջ 29 միլիարդ ռուբլի: