Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելցի դեսպանի հնարքը զվարճացրել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին

884
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 11:40
Իսրայելցի դեսպանի հնարքը զվարճացրել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին

Հյուսիսային Մակեդոնիայում Իսրայելի դեսպան Դան Օրիանը երկրի նախագահ Սթևո Պենդարովսկիի հետ հանդիպման ժամանակ մեկ ձեռքի վրա հենված գլխի վրա է կանգնել։ Համապատասխան լուսանկարը Facebook-ում տեղադրել է պետության ղեկավարը:
Դատելով լուսանկարից, իսրայելցի դիվանագետը հանել է բաճկոնը, որպեսզի ցույց տա այս հնարքը Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարի գրասենյակում:
Պենդարովսկին լուսանկարի տակ գրել է․ «Իսրայելի դեսպանի այս լուսանկարը, որտեղ նա մեկ ձեռքի վրա գլխիվայր կանգնած է, թող մոտիվացնի բոլորին ու փաստի, որ մարզումները շատ կարևոր են ու երբեմն զվարճալի»:
Նշվում է, որ դեսպանի հետ նախագահի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Կողմերը քննարկել են անվտանգության, գիտության ու նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում տնտեսական կապերը: