Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Ստամբուլում վաճառվում է Ջոնսոնների ընտանեկան առանձնատունը

2955
Ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ., 16:20
Ստամբուլում վաճառվում է Ջոնսոնների ընտանեկան առանձնատունը

Ստամբուլում վաճառվում է Ջոնսոնների ընտանեկան առանձնատունը, հաղորդում է Daily Sabah-ը: Հայտնի է, այդ առանձնատանը բնակվել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը՝ լրագրող ու քաղաքական գործիչ Ալի Քեմալը:
Առանձնատունն ունի 23 ննջասենյակ ու 8 լոգասենյակ: Առանձնատունը գնահատվել է 550 միլիոն թուրքական լիր կամ 6 մլրդ ռուսական ռուբլի։ Ներկա պահին այն համարվում է աշխարհի ամենաթանկ առանձնատներից մեկը, բացի այդ, այն Բոսֆորի ծովափնյա շրջանի ամենամեծ առանձնատունն է: Շինությունը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Վալերը:
Բոսֆորի նեղուցի ափին կառուցված առանձնատանը որոշ ժամանակ ապրել է Բալկանյան պատերազմների ու Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից ֆելդմարշալ Զեկի Փաշան: Իսկ 1919 թվականի մարտից հունիս ընկած ժամանակաշրջանում ապրել է Ալի Քեմալը: