Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ջոնսոնի երիտասարդ սիրուհուն թույլ չեն տվել այցելել թագուհուն

1252
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 16:10
Ջոնսոնի երիտասարդ սիրուհուն թույլ չեն տվել այցելել թագուհուն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի երիտասարդ սիրուհին՝ 31-ամյա Քերրի Սայմոնդսը չի ուղեկցել նրան Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II թագուհու հրավիրած ընդունելությանը, քանի որ վերջինը չի հաստատել նրա ներկայությունը, գրում է Gazeta-ն։ Մերժման պատճառը եղել է այն, որ զույգն ամուսնացած չէ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Բորիս Ջոնսոնի և նրա սիրուհու վիճաբանության մասին, երբ նրանց հարևանները ոստիկանություն են կանչել։
Հաղորդվում էր, որ ոստիկանությունը հարցաքնել է Բորիս Ջոնսոնին՝ ընկերուհու աղաղակներից հետո: Ինչպես նշվել է, Սայմոնդսը և Ջոնսոնը վիճաբանել են դժվարին օրվա և թափված գինու պատճառով: