Արցախում բացվել է Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը
![]() Հուլիսի 23-ից Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Կազմակերպության առաջին փորձաքարը կլինի դիտորդական առաքելությունը և ընտրողների կրթությունը սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այդ նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ղեկավարած պատվիրակության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարայնի, հանրային հեռուստաալիքի՝ Արցախ TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, Ոստիկանության և ԿԸՀ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի քաղաքացիական ակտիվիստների հետ: Ապագայում նախատեսվում է զարգացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» կարողությունները՝ այն վերածելով ամբողջությամբ արցախյան հասարակական կազմակերպության: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
