Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Անկարայում հրազենային վիրավորում ստացած բելառուս դիվանագետը գտնվում է ծանր վիճակում

774
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 14:35
Անկարայում հրազենային վիրավորում ստացած բելառուս դիվանագետը գտնվում է ծանր վիճակում

Անկարայում վիրավորված Բելառուսի դեսպանատան խորհրդականը գտնվում է ծանր վիճակում, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում կատարելով Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի տրամադրած տեղեկությանը:
Հիշեցնենք, որ բելառուս դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ Անկարայի Դիկմեն այգում, երբ Ալեքսանդր Պոգանշևն որդու հետ զբոսնելիս է եղել։ Հարձակում իրականացրած անձն ինքնասպան է եղել, որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք կենցաղային վեճ ունեին: