Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 88-ը կրկին հանցագործություն են կատարել

260
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 12:00
Համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 88-ը կրկին հանցագործություն են կատարել

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով հանցագործությունների թիվն աճել է 9 տոկոսով: Եթե 2018թ. դրանք 11 հազար 249-ն էին, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 12 հազար 250 դեպք: Հուլիսի 24-ին լրագրողների հադիպմանն ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Հանցագործությունների աճը ոստիկանությունում բացատրում են գողությունների աճով, այնպես էլ նրանով, որ մեծացել է հասարակական վստահությունն իրավապահների հանդեպ: Աճ արձանագրած հանցագործությունների թվի 95 տոկոսը բաժին է ընկնում գողություններին:

ՀՀ ոստիկանությունում այս տարի են հաշվառվել նախորդ տարում կատարված 500 հանցագործությունները:

Ըստ Ա.Ղուկասյանի՝ հանցագործություններ կատարած անձանց մեջ համաներմամբ ազատ արձակվածներ կան: Ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություն է կատարել: