Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հյուսիսային Կորեան ռուսական նավ է զավթել

676
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 11:45
Հյուսիսային Կորեան ռուսական նավ է զավթել

Հյուսիսարևելյան ձկնորսական ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սեդլերը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ռուսական ձկնորսական նավ է զավթել, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Հայտնի է, որ «Сянхайлинь-8» ընկերությանը պատկանող նավի միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին։ Նավում գտնվել է ՌԴ 15 քաղաքացի ու Հարավային Կորեայի 1 քաղաքացի։ Ձկնորսանավն ուղևորվել է Ճապոնական ծով՝ խեցգետին որսալու նպատակով։ Ձկնորսանավի բոլոր անդամները Հյուսիսային Կորեա են տեղափոխել։ Կորեական կողմը թույլ է տվել հյուպատոսին այցելել նավաստիների միայն հուլիսի 23-ին։