Փիրուզագույն լճում լողալուց հետո զբոսաշրջիկները հայտնվել են հիվանդանոցում
3205
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 23:35
![]() Իսպանիայի Գալիսիա շրջանում միաժամանակ մի քանի զբոսաշրջիկ հայտնվել է հիվանդանոցում Մոնտե-Նեմե լճում լողալուց հետո: Երիտասարդների մոտ ախտորոշվել են ալերգիկ ռեակցիա, փսխուք, մաշկի ու աչքերի գրգռվածություն, հայտնում է The Sun-ը: Բոլոր տուժածները նշել են, որ ջուրն են մտել նրա չափազանց գեղեցիկ գույնով գերվելով: Սակայն այս լճի գեղեցիկ փիրուզագույնը խաբուսիկ է: Իրականում այն վտանգավոր նյութերի առկայության հետևանք է: Ամբողջ 20-րդ դարում ջրամբարի տեղում վոլֆրամի հանք է եղել, որի փակվելուց հետո այն լցվել է ջրով: Թունավոր նյութերը հայտնվել են ջրում և դրան փոխանցել փիրուզագույն երանգ: Զբոսաշրջիկները նշում են, որ վտանգավոր լճի կողքին ոչ մի նախազգուշական ցուցանակ չի եղել լողալն արգելելու մասին: |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
