Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ֆլեշմոբ է հասունանում․ քաղաքացիները «ծափահարում են», երբ աղբատարը մոտենում և հեռացնում է աղբը

812
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 11:25
Ֆլեշմոբ է հասունանում․ քաղաքացիները «ծափահարում են», երբ աղբատարը մոտենում և հեռացնում է աղբը

Երևանում աղբահանության հետ կապված աննախադեպ քաոսային վիճակը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Քաղաքային իշխանությունները խոստանում են, որ աշնանն աղբահանության առկա վիճակը «վատ երազի նման ենք հիշելու»: Իսկ մինչ այդ համացանցում օգտատերերը տարածում են լուսանկարներ, հորդորում պատկան մարմիններին՝ հեռացնել ամենուր կուտակված և շոգից նեխող աղբը: Ասում են՝ վերջին օրերին շատ քաղաքացիներ անգամ ծափահարում են, երբ աղբատարը մոտենում և հեռացնում է տվյալ տարածքի աղբը: Համաձայն շրջանառվող լուրերի, ակտիվ որոշ քաղաքացիներ ցանկանում են գործողությունը ֆլեշմոբի վերածել։ Վերջինները կոչ են անում համատարած ծափահարություններ կազմակերպել բոլոր այն վայրերում, որտեղից հեռացվում է աղբը։ Ասում են նաև, որ աղբահանության ներկայիս խայտառակ վիճակը զարմանք է առաջացրել այս օրերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ, ովքեր զարմանքով նշում են, թե ինչպես կարող է քաղաքային իշխանությունն ուրախությամբ հայտարարություններ տարածել այն մասին, որ «գնվել է այսքան կամ այնքան աղբաման»: