Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվն ավելացել է. Economy Times

608
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 11:30
Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվն ավելացել է. Economy Times

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի վերջին հետազոտության համաձայն՝ Ռուսաստանում բնակչության միգրացիոն աճը հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում զգալիորեն մեծացել է նախորդ տասնամյակի բոլոր թվերի գերազանցմամբ: Սակայն նշվում է, որ կրճատվել է օրինական աշխատաշուկայի մասնաբաժինը,- գրում է Economy Times-ը:
2019թ. հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում բնակչության միգրացիոն աճը մեծացել է ի հաշիվ ԱՊՀ երկրների՝ կազմելով 57.4%: ՌԴ միգրացիոն խոշոր գործընկերներից են Հայաստանն ու Ուկրաինան։ Միևնույն ժամանակ, միգրացիայի աճը նվազել է Բելառուսի ու Մոլդովայի հետ: Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանն, Ուկրաինան, Տաջիկստանն ու Հայաստանը:
2019-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ է մեկնել 12․800 մարդ։ Նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 4․900 մարդ: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ է ժամանել Հայաստանի 49․000 քաղաքացի: