Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հստակ բացատրել խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի տարբերությունը». Դանիել Իոաննիսյան

222
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 09:55
«Հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հստակ բացատրել խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի տարբերությունը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամփոփելով Իջևանի դեպքերի մասին եկող տեղեկատվությունը (այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանից), պետք է արձանագրել, որ.

1. Ոստիկանության ծառայողները պետք է հստակ հրահանգավորվեն, որ քաղաքացուն արգելանքի տակ վերցնելու պահին վերջինիս ամբողջությամբ ներկայացնեն իր կարգավիճակն ու դրանից բխող իրավունքները:

2. Հարկավոր է հստակեցնել, որ արգելանքի վերցնելու ժամը դա փաստացի անձին ազատությունից զրկելու պահն է և ոչ նրա՝ ոստիկանության շենք մտնելը (բերվելը):

3. Հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հստակ բացատրել խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի տարբերությունները, ինչպես նաև հավաքի ժամանակ բռնություն գործադրելու իրավական հետևանքները»: