Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգում ցույցերը չեն ավարտվում․ կիրառվել է արցունքաբեր գազ, հնչել են կրակոցներ

734
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 14:15
Հոնկոնգում ցույցերը չեն ավարտվում․ կիրառվել է արցունքաբեր գազ, հնչել են կրակոցներ

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են, իսկ նախօրեին փայտերով զինված մի խումբ մարդիկ մետրոյում հարձակվել են ցուցարարներ վրա, ովքեր վերադառնում էին քաղաքի կենտրոնից՝ զանգվածային բողոքի ակցիայից: Ավելի վաղ ցուցարարները հավկիթներ են նետել Չինաստանի կենտրոնական կառավարության գրասենյակի ապակիներին ու ներկել ներկերով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ:
Արտահանձման օրենքի նախագծի փոփոխություններ դեմ բողոքների թիվը կազմել է մինչև 2 միլիոն մարդ: Իշխանությունները դադարեցրել են օրինագծի ընդունումը, սակայն ցուցարարները շարունակում են պնդել, որ կա անհրաժեշտություն ժողովրդավարական բարեփոխումների:

Ցույցի կազմակերպիչներն էլ նշում են, որ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 430 հազար մարդ: Ոստիկանությունը հայտնում է, որ մասնակիցների թիվը 138 հազարից ավելին չի եղել: