Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրանը հայտնել է 17 լրտեսի ձերբակալման մասին

663
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 15:15
Իրանը հայտնել է 17 լրտեսի ձերբակալման մասին

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզության գործակալության ենթադրյալ 17 գործակալ ձերբակալվել են Իրանում՝ ԱՄՆ-ի օգտին գաղտնի տեղեկատվության հավաքման մեղադրանքով։ Նրանցից ոմանք դատապարտվել են մահվան, գրում է FARS գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ լրտեսներն աշխատել են տնտեսական, միջուկային, ենթակառուցվածքային ու ռազմական ոլորտներում, հաղորդում է ТАСС-ը:
Հունիսի վերջին Իրանական պաշտպանության նախարարության Ավիացիայի ու տիեզերագնացության կենտրոնի նախկին աշխատող Ջալալ Հաջի Զավարը դատապարտվել էր մահվան Կարաջի բանտում: IRNA լրատվական գործակալության տվյալներով, ռազմական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: