Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակներին նվիրված զինվորներ ենք». ՀՀ վարչապետ

696
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 11:10
«Անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակներին նվիրված զինվորներ ենք». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը, որի ժամանակ նշել է, որ սպայական ծառայությունը կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակներից մեկն է:
«Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ՝ ենթակաների նկատմամբ ունեցած հարգանքով»,- դիմելով շրջանավարտներին՝ ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանին հարկավոր են այնպիսի զինված ուժեր, պետություն և հասարակություն, որ բոլոր պոտենցյալ հակառակորդերը հասկանան, որ Հայաստանի հետ կռվի բռնվելն անիմաստ է. «Մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակներին նվիրված զինվորներ ենք և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային ժողով և Կառավարություն պետք է ծառայենք այդ առաքելությանը»,-ասաց նա: