Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

950 եվրո տուգանք՝ սուրճ պատրաստելու համար

845
Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ., 02:10
950 եվրո տուգանք՝ սուրճ պատրաստելու համար

Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյով տուգանել է Գերմանիայից ժամանած երկու զբոսաշրջիկների՝ Ռիալտո կամրջի աստիճաններին սուրճ պատրաստելու համար: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Իրավախախտման մասին ոստիկանությանը հայտնել են անցորդները։ Իրավապահները տուգանելուց բացի՝ Գերմանիայի քաղաքացիներին խնդրել են լքել Վենետիկը:

Վենետիկի քաղաքապետը քաղաքի հյուրերին անվանել է «անհարգալից» մարդիկ և պնդել է, որ իրենց հյուրերը պարտավոր են հարգանք դրսևորել քաղաքի նկատմամբ:

Վենետիկցիները քանիցս իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքի հյուրերի բազմաքանակ լինելու առիթով: Տարեկան այս քաղաք է այցելում 30 միլիոն զբոսաշրջիկ: