Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայում առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի

2331
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 10:25
Ֆրանսիայում առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի ըստ Ցելսիուսի, ոչ թե 45.9-ի, ինչպես հայտնել էին ավելի վաղ, փոխանցում է РИА Новости-ն: Հունիսի վերջին Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակ էր. սկզբում գրանցվել էր 44,3, ապա 45,1, իսկ հունիսի 28-ին՝ 45,9 աստիճան: Սակայն, վերլուծելով բոլոր տվյալները, օդերևութաբանները հայտարարել են, որ հունիսի 28-ին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայում հասել է անգամ 46 աստիճանի ըստ Ցելսիուսի: