Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քահանան ԱՄՆ Կոնգրեսի շենքում էքզորցիզմի ծիսակարգ է անցկացրել

956
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 21:05
Քահանան ԱՄՆ Կոնգրեսի շենքում էքզորցիզմի ծիսակարգ է անցկացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Պատրիկ Կոնրոյն անցկացրել է էքզորցիզմի ծիսակարգ, որպեսզի «վտարի խավարի ոգիներին»:
Նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ռասիստական» գրառումները դատապարտող բանաձևի քվեարկության հետ:

Հստակեցվում է, որ կոնգրեսականների միջև այս հարցի կապակցությամբ վեճեր բռնկվեցին, որոնք տևեցին մի քանի ժամ, իսկ արարողակարգը կօգնի ճիշտ կողմնորոշվել բանաձևի հարցում:

C-SPAN հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է էքզորցիզմի ծիսակարգը։