Հակառակորդը գիշերը կրակել է Ելփինի ուղղությամբ․ տներից մեկի տանիքը վնասվել է
Հուլիսի 16-ի գիշերը՝ 23։00-ի մոտակայքում, հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է խոշորացված Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Կրակոցի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տան տանիքը: «Ոչ միայն Ելփինում, վերջերս Արենիի տարածաշրջանում՝ Ելփին, Չիվա, կրակոցները հաճախակիացել են։ Իսկ կոնկրետ Ելփինի դեպքով, ամսի 16-17-ին կրակոցների արդյունքում, առաջին օրը 5 հատ, երեկ 3 հատ խոշոր տրամաչափի ինքնաձիգերից կրակել են»,- ասել է Հուսիկ Սահակյանը։ Հուսիկ Սահակյանը կրակոցների մասին տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետին, Կարմիր խաչի գրասենյակին։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ կրակոցից հետո հայկական կողմից պատասխան կրակ է եղել։ Ըստ նրա՝ հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, սակայն դրանք պասիվ են, որովհետև այդ ուղղությամբ առավել ակտիվ շրջաններ են եղել։ ՊՆ նախարարի խոսնակը հավաստիացրեց, որ հակառակորդի կրակոցները գյուղացիների տների ուղղությամբ չեն եղել։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18