ՆԱՏՕ-ի անդամը պատահմամբ բացահայտել է ԱՄՆ միջուկային զենքի պահման վայրերը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի կանադացի անդամ Ջոզեֆ Դեյը «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների հսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» զեկույցում պատահմամբ բացահայտել է այն վայրերը, որտեղ պահվում են ամերիկյան 150 միավոր միջուկային զենքերը: Այդ մասին գրում է Washington Post-ը։ Փաստաթղթի պատճենը հրապարակել է բելգիական De Morgen թերթը։ Ըստ ԶԼՄ-ների՝ այդ զեկույցը հրապարակվել է դեռ ապրիլին, բայց հետո հեռացվել է։ Դատելով լրագրողների տեղեկություններից՝ միջուկային զենքը գտնվում է 6 բազայում ՝ Kleine Brogel Բելգիայում, Büchel Գերմանիայում, Aviano և Ghedi-Torre Իտալիայում, Volkel Նիդերլանդներում եւ Ինջիրլիք՝ Թուրքիայում։ Դեյը պնդմամբ՝ զեկույցում օգտագործվել է միայն բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են Ժնևի բանակցություններում Ռուսաստանի հետ քննարկել Չինաստանի մասնակցությամբ միջուկային զենքի հնարավոր եռակողմ պայմանագիրը: Համաձայնագիրն առաջարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Երեք երկրների միջև գործարքը պետք է ներառի միջուկային զենքի բոլոր տեսակները։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24