Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բրազիլիական սուպերմարկետում լվացքի փոշու տուփերում սխալմամբ թմրամիջոց են վաճառել

983
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 03:15
Բրազիլիական սուպերմարկետում լվացքի փոշու տուփերում սխալմամբ թմրամիջոց են վաճառել

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի ոստիկանությունը տեղի սուպերմարկետներից մեկից հայտնաբերել է խոշոր չափի թմրամիջոց՝ լվացքի փոշու տուփերում: Տեղական աղբյուրը նկարագրում է, որ հուլիսի 15-ի առավոյան գնորդներից մեկը նկատել է, որ իր գնած լվացող միջոցի տուփում կոկային է և փորձել է այն վերադարձնել խանութ: Այնտեղ նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցրել, մինչդեռ մեկ այլ գնորդ պարունակությունը տարել է ոստիկանություն:

Իրավապահներն այցելել են խանութ այն ժամանակ, երբ կասկածյալները նմանատիպ տուփեր են փորձել բեռնաթափել պիկապից: Նրանք փորձել են փախուստի դիմել: Բերման է ենթարկվել 4 անձ՝ խանութի տերն ու 3 աշխատակից:

Խանութից առգրավվել է 30-40 տուփ կոկային՝ լվացքի փոշու տուփերում՝ շուրջ 200 կգ-ի: Վարկածներից մեկի հիման վրա՝ սուպերմարկետը գործել է փողերի լվացման նապատակով, իսկ «լվացքի փոշին» դարակների վրա հայտնվել է թյուրիմացաբար: