Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում
![]() Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցը ներառել է ավելի քան 60 շահառուների: Հունիսի 3-ին մեկնարկած ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամառային արձակուրդը լցնել կրթամշակութային բովանդակությամբ: Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներն անվճար հիմունքներով մասնակցում են ամառային դպրոցի կողմից առաջարկվող նկարչության, խեցեգործության, ուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին: Ամռան ավարտին գրադարանում կկազմակերպվի նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես՝ խմբակ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ: Թեման Թումանյանի գրական ժառանգությունն է: Երեխաները նկարում, կավից պատրաստում են Թումանյանի հեքիաթների հերոսներին, իրենք են հայտվում այդ հեքիաթների կերպարներում՝ թատերական խմբակի շրջանակում մարմնավորելով այս կամ այն հերոսին: Երեխաները խմբակներ են հաճախում մեծ սիրով ու հետաքրքությամբ: Սա փաստեցին բոլոր 5 խմբակների մանկավարժները: Տիկնիկագործության խմբակում, ըստ մանկավարժ Արմինե Արևշատյանի, 4 կարի տեսակ են սովորում, որպեսզի կարողանան տիկնիկ կարել: Թատերական խմբակը ղեկավարում է դերասան Ստեփան Շահինյանը: Բեմադրում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթները: Երեխաները նշում են, որ բեմադրությունները շատ հետաքրքիր են անցնում: Ստեփան Շահինյանի խոսքով՝ անցած մեկուկես ամսում երեխաները շատ են փոխվել. «Նախկինում ավելի կաշկանդված էին, հիմա ավելի «հանդուգն» են: Ցանկացած թատերական խմբակ տարեք երեխայի, ով փակ է, կաշկանդված, որոշ ժամանակ անց դառնում են անկաշկանդ: Կարող է առաջնորդ չդառնան, բայց դառնան մեկը, ում կարծիքը թանկ է կողքինների համար»: Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն անցկացվում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() ![]() ![]() |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00




