Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

«Ինձ զարմացնում է «Իմ քայլի» ներկայացուցիչների լռությունը». Բորիս Նավասարդյան

507
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 10:15
«Ինձ զարմացնում է «Իմ քայլի» ներկայացուցիչների լռությունը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանալով՝ որքան շատ քողարկված կեղտ կարող է լինել պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված սկանդալում, առայժմ չեմ ցանկանում որևէ գնահատական տալ այդ պատմությանը։ Բայց ինձ զարմացնում է «Իմ քայլի» ներկայացուցիչների լռությունն իրենց գործընկերոջ և լրագրողների միջև լարվածության վերաբերյալ»։