Ռուս-ուկրաինական ռազմածովային հակամարտություն
![]() ՌԴ Սևծովյան նավատորմի «Սմետլիվի» պահակային նավը մտել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի Sea Breeze համատեղ զորավարժությունների անցկացման փակ գոտի: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը՝ Facebook-ի իր պաշտոնական էջում։ Նշվում է, որ այդ շրջանում միջազգային կոալիցիայի նավերը գործնական հրաձգություն են իրականացրել։ Ռուս պահակը չի պատասխանել ուկրաինական «Գետման Սագայդաչնի» ֆրեգատի հարցումներին՝ «ձևացնելով, թե կապի հետ կապված խնդիրներ ունի»։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ուկրաինայի ռազմածովային գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել «Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի պարբերաբար խախտմանը»: Հուլիսի 1-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը կվերահսկի ՆԱՏՕ-ի նավերի գործողությունները Sea Breeze-2019 զորավարժությունների ժամանակ: Դրանք անցկացվում են հուլիսի 1-12-ը, այդ թվում ՝ Ուկրաինայի տարածքում ։ Զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, 32 նավ և ծովային հետևակի անձնակազմի հազար մարդ: Ռուսաստանի ԱԳՆ-ն դրանց անցկացումը համարել է «վտանգավոր գաղափար»։ Կիևը կարծում է, որ Ռուսաստանը խախտում Է Ուկրաինայի իրավունքները Սև և Ազովի ծովերում, և այդ կապակցությամբ դատական գործընթացի մեջ է մտնում: Կերչենսկի նեղուցով Ղրիմի կամրջի շինարարության ավարտից հետո երկրների միջև լարվածությունն աճել է: Ուկրաինան մտավախություն ունի, որ Ռուսաստանը կփակի երկրի մուտքը դեպի Ազովի ծով։ Երկու երկրների սահմանապահները քանիցս ձերբակալել և կալանավորել են Ազովի ջրատարածքում միմյանց պատկանող նավերը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
