Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը

645
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 12:02
Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների՝ Պավել Մանուկյան,Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան, Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Էդուարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, գործով հերթական դատական նիստը։

Այս գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Նշենք, որ նիստն այս պահին ընդմիջվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի՝ նիստին չմասնակցելու հարցը: Տեղեկացնենք, որ վերջինը վիրահատվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում: