Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ պաշտպանում են իրենց «պոռճ» գործընկերներից մեկին». Դանիել Իոաննիսյան

769
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 12:20
««Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ պաշտպանում են իրենց «պոռճ» գործընկերներից մեկին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով նրանից, թե ինչ եռանդով են «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ պաշտպանում իրենց, կներեք, «պոռճ» գործընկերներից մեկին, ակամայից հարց ես ուզում տաս.
- Էտ ո՞նց հաջողացրեցիք տենց արագ ՀՀ քաղաքացուց վերածվել ՀՀԿ ոճի խորը կուսակցականի:

Հուսադրողն այն է, որ այդպիսի պատգամավորները խիստ փոքրամասնություն են կազմում»: