Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի». Ֆելիքս Ցոլակյան

810
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 11:35
«Ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի». Ֆելիքս Ցոլակյան

«Վարկած կա, որ «Տոյոտա»-ն դիմացից խփել է «Գազել»-ին, որից հետո հետևից եկող «ՎԱԶ 2106»-ը նույնպես հարվածել է «Գազել»-ին: Դրանից հետո գազի արտահոսք է եղել ու բռնկում է եղել...Շատ արագ է վառվել, նույնիսկ փրկարարները չեն կարողացել մոտիկ կանգնել՝ հանգցնելու համար. 5-6 մետրից են կատարել աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նշել է, որ ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի. «Պետք է վարքագիծ մշակվի, որ կարողանանք այսպիսի դժբախտ դեպքերից խուսափել: Հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գանք»,- ասել է Ֆ. Ցոլակյանը: