Իրաքը լայնամասշտաբ օպերացիա է սկսել ԴԱԻՇ-ի դեմ
Իրաքյան ռազմական ուժերը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, սկսել են զանգվածային ռազմական օպերացիա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: Ռազմական այլ ուժերի հետ համատեղ Իրաքի զինուժը հարձակում է գործում Սալահ էդ Դին նահանգից դեպի Սիրիայի հետ սահմանակից Անբար նահանգ: Օպերացիան կտևի մի քանի օր: Դրա նպատակն է Սիրիայի հետ սահմանակից շրջանները մաքրել այնտեղ մնացած ահաբեկչական խմբերից, որոնք միչ օրս ահաբեկչություններ են իրականացնում, չնայած որ 2017 թվականին Բաղդադը հայտարարել էր ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին: 2014-15 թվականներին իսլամիստները գրավել էին Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասը և հայտարարել խալիֆայության հիմնադրման մասին: Իրենց հզորության գագաթնակետին ջիհադիստները հասան 2014-ի ամռանը, երբ գրավեցին Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ բազմամիլիոնանոց քաղաքը: 2019-ի ամռանը ԴԱԻՇ-ը կորցրեց իր վերջին հենակետը Սիրիայում՝ Բաղհուս բնակավայրը: Նրա անկմամբ խալիֆայությունը փաստացիորեն դադարեց գոյություն ունենալուց: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18