Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մելանյա Թրամփի արձանը խրտվիլակ են որակել

1111
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 09:15
Մելանյա Թրամփի արձանը խրտվիլակ են որակել

Սլովենիայի Սևնիցա քաղաքում կանգնեցրել են ԱՄՆ նախագահի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի փայտե արձանը: Այդ մասին, հղում անելով The Guardian-ին հաղորդում է RussiaToday-ը:

Արձանը միանշանակ չի ընդունվել քաղաքի բնակիչների կողմից: Նրանցից ոմանք այն կարծիքն են հայտնել, թե արձանին պատկերված Թրամփը ամենևին նման չէ իրական Թրամփին և խրտվիլակ է հիշեցնում:

«Եթե արձանը պատրաստվել է պարոդիայի նպատակով, ապա նկարիչը հաջողության է հասել»,-ամերիկյան ուսանող-ճարտարապետին է մեջբերել ՖՐԱՆՍՊՐԵՍՍ-ը:

Արձանը պատրաստվել է ամերիկացի նկարիչ Բրես Դաունիի պատվերով: Նկարիչը պնդել է, որ դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը նվիված աշխարհում առաջին արձանն է:

Մելանյա Թրամփը պատկերված է կապույտ զգեստով, աջ ձեռքը վեր բարձրացրած՝ այն դիրքով, որը տիկինն ընդունել էր 2017թ. Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ:

2018թ. մայիսին բնապահպաններն Արկտիկայում Դոնալդ Թրամփի 35 մետրանոց սառցե կիսանդրին կանգնեցնելու մտադրության մասին էին հայտնել: