Տղամարդը ողջ է մնացել՝ մեկ ամիս արջի որջում մնալուց հետո
4379
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 00:10
![]() Զարմանահրաշ պատմություն է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Տուվայում: Տղամարդը ողջ է մնացել՝ մոտ մեկ ամիս մնալով արջի որջում՝ կոտրված ողնաշարով: Արջը կոտրել է նրա ողնաշարը և թողել որջում՝ որպես ուտելիքի պաշար: Տղամարդն ստիպված է եղել խմել իր մեզը ողջ մնալու համար: Նա արջի ուշադրությունը չգրավելու համար այնքան երկար է պառկել անշարժ, որ նրա մաշկն սկսել է քայքայվել: Տեղացի որսորդների խումբը նրան կիսամեռ վիճակում գտել է որսաշների շնորհիվ, որոնք անվերջ հաչացել են ու չեն հեռացել որջից: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղի ունեցածի պատճառով նա ոչինչ չի հիշում, բացի իր անունից՝ Ալեքսանդր: Այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է և կարողանում է միայն թեթևակի շարժել ձեռքերն ու բացել աչքերը: Նրա ողջ մնալու հանգամանքը բժիշկները հրաշք են համարում: ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52

