Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Լոշարիկ»-ի զոհված նավաստիները փրկվելու շանսեր ունեին․ մանրամասներ

1114
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 16:35
«Լոշարիկ»-ի զոհված նավաստիները փրկվելու շանսեր ունեին․ մանրամասներ

АС-31 «Լոշարիկ» սուզանավի նավաստիները ծովի հատակի ուսումնասիրություն էին կատարում ու ինքնուրույն լողալու քննություն հանձնում: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիան»:

Բանն այն է, որ նավաստիները պարտավոր են տարեկան 1 անգամ հատուկ քննություն հանձնել՝ հաստատելու համար իրենց որակավորումը: Դրական արդյունքի դեպքում միայն նրանց իրական առաջադրանքներ էին վստահվում:

Փորձագետները ենթադրում են, որ դրանից բացի՝ սուզանավորդները բարդ մանևրների էին ընտելանում՝ գրունտի վրա ապարատի տեղադրում և ծովի հատակից մի քանի մետրի վրա խոտորանավարկում:

Զոհված նավաստիների մեջ կային ՌԴ հերոսի կոչում ունեցողներ: Նրանցից մեկն օրինակ՝ 1 աստիճանի կապիտան 57-ամյա Նիկոլայ Ֆիլինն էր: Այդ տարիքի նավաստիներն այլևս ստորջրյա սուզանավարկումներին չեն մասնակցում: Այդ օրը նա վերահսկում էր անձնակազմի գործողությունները:

Փորձագետների կարծիքով՝ նավաստիները փրկվելու շանսեր ունեին: Նրանք կարող էին լքել նավի այրվող հատվածը և ամուր փակել այն, սակայն այդ դեպքում կվնասվեր էներգետիկ սարքը և հետագայում վերականգնման ենթակա չէր լինի:

Հիշեցնենք, որ սուզանավի վրա հրդեհը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին, և 14 նավաստիները զոհվել էին, իսկ կենդանի մնացած 4 նավաստիները տեղափոխվել էին Սևերամորսկի կլինիկական հոսպիտալ: