Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման». Բ. Թունյան

1061
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 16:15
«Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման». Բ. Թունյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, անդրադառնալով օրերս կառավարության կողմից ընդունված նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագծին, ասաց, որ իր և պատգամավոր Վարազդատ Կարապետյանի առաջարկած 63 հազար դրամը 100 տոկոսանոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ 68 հազարը՝ քննարկելի:

Թունյանի պարզաբանմամբ՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման, ինչը նշանակում է, որ կբարձրանան նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը. «Որպեսզի մենք չազդենք բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որ չբերի բարձրացման: Բայց եթե Կառավարությունը կառաջարկի մեխանիզմ, որը չի բերի բազային աշխատավարձի բարձրացման, մենք, իհարկե, կողմ կլինենք»,- աշխատավարձերի բարձրացման թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ իրականում 80 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրանալու, ինչպես հայտարարվել է, նրանց թիվն իրականում ավելի մեծ է:

«Օրինակ՝ 60 հազար դրամ ստացողների աշխատավարձը ևս բարձրանալու է, այլ կերպ ասած՝ բարձրանալու է 63 կամ 68 հազար ստացող բոլոր քաղաքացիներին աշխատավարձը: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղը»,-պարզաբանեց պատգամավորը։