Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

«Մ. Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է». Նարեկ Բաբայան

161
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 15:55
«Մ. Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է». Նարեկ Բաբայան

Ինչպես հայտնել էինք, Մանվել Գրիգորյանը ցանկանում է 10.5 մլն դոլար արժողությամբ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող տարածքները նվիրաբերել պետությանը:

Այս առնչությամբ հունիսի 18-ին Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ պահանջելով ներկայացնել հստակ թիվ, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք Ակնալճի տարածքը կալանքի տակ է, թե՝ ոչ:

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, գործընթացին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր: «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: