Բարենցի ծովում հրդեհից վնասված սուզանավը կվերականգնեն
![]() Բարենցի ծովում ՌԴ Ռազմածովային ուժերի սուզանավի պատահարի պատճառը կուտակիչային հատվածամասում բռնկված հրդեհն է եղել․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վ.Պուտինին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ըստ նախարարի՝ սուզանավը վերականգնման ենթակա է: «Այս դեպքում սուզանավի վերականգնումը ոչ թե հնարավոր է, այլ պարտադիր»,- նշել է Ս.Շոյգուն: Ըստ նրա՝ այժմ որոշակիացվում է, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Նախարարն ասել է նաև, որ սուզանավի միջուկային էներգետիկ սարքն ամբողջությամբ վնասազերծվել է և արդեն սարքին վիճակում է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին․ պատահարից զոհվել էր 14 ծովային: Նրանց լուսանկարներն արդեն հրապարակվել են: Ավելի ուշ ՌՈՅԹԵՐՍ-ը հաղորդել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է, որ խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է: ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24

