Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ամերիկուհին պայթուցիկ նյութով փաթեթ է ուղարկել Բարաք Օբամային

2624
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 00:10
Ամերիկուհին պայթուցիկ նյութով փաթեթ է ուղարկել Բարաք Օբամային

Բրուքշիրի բնակչուհի Ջուլիա Փոֆֆը խոստովանել է, որ 2016-ին Բարաք Օբամային ինքնաշեն ռումբի փաթեթ է ուղարկել, հայտնում է Houston Chronicle-ը:

Դատական նիստի ժամանակ մեղադրյալ 47-ամյա Ջուլիա Փոֆֆը հաստատել է, որ ինքնաշեն ռումբի ծանրոցներ է ուղարկել նախկին նախագահիին, Թեքսաս նահանգի ղեկավարին և սոցիալական ծառայության աշխատակցուհուն: Այդկերպ նա փորձել է վրեժ լուծել անձնական բնույթի վիրավորանքների համար:

Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) կնոջը գտել էր ծանրոցին մնացած իրեն պատկանող կատվի մազի միջոցով:

«Ծանրոցների հետևանքով որևէ մեկը չի տուժել, սակայն վտանգը և վախը, որն առաջացրել էր Փոֆֆը, իրական են եղել»,- ասել է FBI-ի հատուկ գործակալ Փերրի Թյորները:

Նշենք, որ գործով վերջնական դատավճիռը կկայացվի նոյեմբերի 18-ին: