Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Աննա Հակոբյանը մասնակցում է Ավելուկի փառատոնին

1430
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 12:25
Աննա Հակոբյանը մասնակցում է Ավելուկի փառատոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցում է Ավելուկի փառատոնին, որն անցկացվում է առաջին անգամ: Հավաքվել են տարբեր մարզերի բնակիչներ: Խորհրդանշական միջոցառման շրջանակում նրանք կմասնակցեն ավելուկի ամենաերկար հյուսը գործելու ընթացքին, որը կգրանցվի «Դյուցազնագրքում»: «Փառատոնի նպատակն է՝ ցույց տալ, որ մեր դաշտերում հսկայական բարիքներ կան, որոնք էկոլոգիապես մաքուր են, պետք է հավաքել և օգտագործել: Երկրորդ, ցանկանում ենք, որ փառատոնը ծառայի տուրիզմի զարգացմանը, և երրորդ, ուզում ենք ընդգծել, որ այս բարիքները ոչ միայն առողջ սնունդ են, այլև կարող են լավ բիզնես ծրագիր դառնալ»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:

Տեսանյութը՝ Առաջին լրատվականի