Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ուժի կիրառումն օրինական էր»․ Բախտաձե

940
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 20:00
«Ուժի կիրառումն օրինական էր»․ Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ՝ հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած ակցիայի ընթացքում ուժի կիրառումը լեգիտիմ էր: Այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նիստից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է aliq.ge-ն:

«Մենք ինտենսիվ խորհրդատվություններ ենք անցկացնում մեր միջազգային գործընկերների հետ, չկա որևէ հարց, թե արդյոք ուժի կիրառումը լեգիտիմ էր, թե ոչ։ Ուժի կիրառումը լեգիտիմ էր, քանի որ այլ ճանապարհ չկար: Սա հաստատում են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Բախտաձեն: