Կառավարությունն առաջարկեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար
![]() Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի՝ առաջարկվում էր ՀՀ նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն դարձնել 63 հազար դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ նշեց, որ էլ մի շարք ուսումնասիրություններից ելնելով, իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է վերանայվի նաև աշխատողների ժամային գրաֆիկը, որ աշխատավարձի հետ չավելանան նաև ժամերը և նախագիծը որևէ արդյունք չտա. «Մասնավորը սկսելու է մանևրել ժամերով, անհրաժեշտ է այնպիսի կարգավորում ներառել հենց այս նախագծում, որը նաև սահմանափակի այդ մանևրելու հնարավորությունները ժամերի քանակի միջոցով աշխատանքային օրվա և շաբաթվա ընթացքում»,-ասաց նա: Նշենք, որ այս նախածով նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով կավելանա: Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
