Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքն անցել է անհրաժեշտ շեմը. նոր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»
«Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու: Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, և այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է՝ պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտահայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաև ՀՀ քաղաքացիներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու: «Իհարկե դեմ եմ: Կան երկու հայկական հանրապետություններ, և Արցախն առանձին պետություն է», - նշեց նա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24