Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները

933
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 21:20
ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները

Ռուսական պատվիրակությունը կրկին մասնակցում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանդիպումներին. այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ Ռուսաստանին տրվել է լիակատար լիազորություններ՝ ներառյալ քվեարկելու իրավունքը: Այս որոշումը կայացվել է լիագումար նիստում:

116 պատգամավորներ քվեարկել են Ռուսաստանի անդամակցության վերականգնման համար, 62-ը՝ դեմ, ևս 15 պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բանաձևում առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես, մերժվել է խորհրդարանականների խմբի կողմից հետևյալ առաջարկը՝ փաստաթղթից բացառել ռուսական պատվիրակության լիազորությունների հաստատման մասին արտահայտությունը: