Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում ավելի քան 120 ցուցարար է կալանավորվել

1001
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 21:55
Վրաստանում ավելի քան 120 ցուցարար է կալանավորվել

Թբիլիսիում հինգշաբթի իրականացված բողոքի ակցիայի հետևանքով ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Ցանկանում ենք հասարակությանը տեղեկացնել, որ հունիսի 20-ին իրականացված ակցիայի արդյունքում ձերբակալված անձանցից 121-ի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մնացածը ազատ են արձակվել: Վերջինների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք կամ՝ բանավոր նախազգուշացում»,-ասված է հաղորդագրությունում: