Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրացական ավիաընկերությունները շարունակում են վաճառել տոմսեր դեպի Ռուսաստան

1049
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 15:05
Վրացական ավիաընկերությունները շարունակում են վաճառել տոմսեր դեպի Ռուսաստան

Վրացական ավիաընկերությունները շարունակում են վաճառել տոմսեր դեպի Ռուսաստան և դեռևս փոփոխություններ չեն կատարել ամռան չվերթերի գրաֆիկում. հաղորդում է Новости-Грузия-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Վրաստանում բողոքի ակցիային, հայտարարեց, որ հուլիսի 8-ից արգելվում է օդային ճանապարհով ուղևորափոխադրումները: Իր հրամանագրով, տուրօպերատորներին խորհուրդ է տրվել «ձեռնպահ մնալ» զբոսաշրջային այցելություններից Վրաստան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ժամանակավորապես այնտեղ մնացող բոլոր ռուսներին հայրենիք վերադարձնելու համար:

Ներկայումս Վրաստանի առաջատար ավիաընկերությունը՝ Georgian Airway-ը, ուղևորափոխադրումներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Վորոնեժ և Կազան, իսկ MyWay Airlines վրացական ընկերությունը Թբիլիսիից թռիչքներ է իրականացնում Մոսկվայի տարածքում գտնվող «Ժուկովսկու» օդանավակայան:

Վրացական ավիաուղիների և MyWay ավիաընկերությունների կայքերում նշվում է, որ Ռուսաստանից դեպի Ռուսաստան ուղիղ չվերթներ հասանելի են ինչպես հուլիսին, այնպես էլ ավելի ուշ և ավելի վաղ ժամկետներում:

Վրաստանի ավիաուղիների ներկայացուցիչները ձեռնպահ են մնում ռուսական ավիաընկերությունների կողմից Վրաստան չվերթների արգելքի հետ կապված պաշտոնական մեկնաբանություններից: Սպասվում է, որ երկուշաբթի օրը հայտարարություն կլինի այս հարցի վերաբերյալ: